Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Բաքուն երբեք չի թաքցրել իր ագրեսիվ նպատակները

Բաքուն երբեք չի թաքցրել իր ագրեսիվ նպատակները
18.03.2025 | 14:01

Ադրբեջանը, օրեր տևող քարոզչական ագրեսիվ հռետորաբանությունից ու Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվական հաղորդագրություններից հետո, արդեն հանդես է գալիս քաղաքական հայտարարություններով և ուղիղ սպառնալիքներով. այս անգամ նմանատիպ ելույթ ունեցել է Ադրբեջանի փոխնախագահը։

Ասգերովը ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանի ՊՆ-ի վերջին հայտարարություններին ու կրկին սպառնալիքներ հնչեցրել։

«Ադրբեջանն այս առումով հակառակորդին նախազգուշացում արել է։ Այն է, որ Հայաստանը պետք է ընդունի առաջարկվող բոլոր պայմանները։ Հակառակ դեպքում գիտի՝ ինչ պատասխան կստանա։ Հակառակորդը թող չմոռանա, որ «Երկաթե բռունցքն» իր տեղում է։ Եթե սադրանքները շարունակվեն, Հայաստանն ավելի ծանր հարված կստանա»։

Բաքուն երբեք չի թաքցրել իր ագրեսիվ նպատակները, մեր իշխանություններն են, որ տևական ժամանակ է փորձում են կոծկել դա՝ կանխելու փոխարեն։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 15271

Մեկնաբանություններ